«Առաջ, որ դաշտդ հնձելու ժամանակը գալիս էր, մինչև տրակտորի կամ կոմբայնի տիրոջ հետ պայմանավորվում էիր, մի շաբաթ տևում էր, որ հերթը հասներ քեզ: Հիմա նման խնդիր այլևս չկա, մի զանգով հարցերը լուծվում են ու պայմանավորված ժամին տեխնիկան քո դաշտում ա լինում»,-ասում է Տեղ համայնքի բնակիչ Հրաչյա Դրավանցը:
2015 թ.-ին, երբ Սյունիքի մարզի Տեղ համայնքում ստեղծվեց «Արոտ օգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվը», համայնքին տրամադրվեց 2 տրակտոր, 2 շարքացան, 2 մամլիչ, 2 խոտհնձիչ, 1 խոտհավաք, 1 գութան, 1 ձեռքի խոտհնձիչ :