«Խելացի», բայց դատարկ անասնաշենքեր
Սյունիքի մարզի անասնապահները հատկապես
հետպատերազական իրավիճակում պետության
կողմից որոշ քայլեր են ակնկալում՝
ի աջակցություն արտակարգ
վիճակում հայտնված
անասնապահների։
Անասնագոմն անվանում ենք «խելացի», քանի որ այն կառուցվել է
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում, որով պետությունը փոխհատուցել է ծախսված գումարի հիսուն տոկոսը։
Ծրագրին դիմողները պետք է ընտրեն առաջարկվող երեք մոդելներից մեկը և ըստ ներկայացրած նախագծի, կառուցեն անասնաշենք։ Փոխհատուցումն տրվում է երկու փուլով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից իրականացվող մոնիտորինգի արդյունքում, եթե անասնաշենքը համապատասխանում է պահանջվող բոլոր չափանիշներին։
Դիմողները պետք է ընտրեն առաջարկվող երեք մոդելներից մեկը և ըստ ներկայացրած նախագծի՝ կառուցեն անասնագոմ։ Փոխհատուցումն տրվում է երկու փուլով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից իրականացվող մոնիտորինգի արդյունքում, եթե անասնաշենքը համապատասխանում է պահանջվող բոլոր չափանիշներին։
Ըստ Արարատի ներկայացրած նախագծի, անասնագոմը կառուցվել է նախարարության կողմից առաջարկված երկրորդ մոդելի համաձայն։ Ծախսվել է 23 միլիոն դրամ, որի կեսը՝ 11 մլն 500 հազար, փոխհատուցել է պետությունը։