Սյունիքում, մասնավորապես Գորիս համայնքում, մարդիկ վերջին տարիներին սկսել են ջերմոցային տնտեսություններ հիմնադրել։ Խորհրդային միության փլուզումից հետո, սա, այսպես ասած, նոր մշակույթ է համայնքի գյուղատնտեսության ոլորտում։
Ջերմատներ հիմնադրելիս գորիսեցիների մտավախությունը հիմնականում կախված է տարածաշրջանի եղանակային պայմանների, մասնավորապես՝
Գորիսին բնորոշ մառախլապատ օրերի հետ։ Ասում են,
այդ օրերը ջերմոցի «թշնամին» են։
Այժմ բնակիչների վերաբերմունքը գյուղատնտեսության, արդի տեխնոլոգիաների նկատմամբ նկատելիորեն փոխվել է․ տարեցտարի ավելանում են նոր տեխնոլոգիաներով հագեցած ջերմատները։