Երբեմն նույնիսկ մի որևէ տեղից իր բերելը արարողակարգ էր․ եղել են դեպքեր, որ նույն գյուղ երկրորդ անգամ են գնացել ինչ-որ իր բերելու համար, բայց այս իրերի հավաքագրումը մեծ թափ հավաքեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ շատ մարդիկ պարզապես լքել են իրենց տները, հաստատությունները՝ թողնելով ընտանեկան ալբոմները, հին կահ կարասի, սպասք, գրքեր և մի շարք այլ իրեր։
«Ամեն մի իր իր պատմությունը ունի․ իրեր կան, որ դարից ավելի կյանք ունեն, իրեր էլ կան, որ այստեղ են, որպեսզի չհայտվնվեն թշնամու ձեռքին։ Մարդիկ ծիծաղում էին, թե բա մարդիկ ինչ են վերցնում, դու ինչի վրա ես․ բայց ես հավատում էի, որ կարևոր գործ եմ անում թշնամու ոտքերի տակ մեր հարստությունը չթողնելով»,- նշում է Արևիկը։
Իրերի հավաքագրումը տարբեր շրջանում տարբեր նպատակներ է ենթադրել․ սկզբում հավաքում էր, որովհետև կարիք կա մեր մշակութային արժեքները պահպանելու, սերնդից սերունդ փոխանցելու, իսկ պատերազմից հետո նպատակները փոխվեցին․ շատ իրեր բերվել են, որ թշնամին դրանք չներկայացնի իր մշակույթի մի մասը, մարդկանց նկարները ծաղրի առարկա չդարձնի, գրքերն այրի։